ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ի՞նչ տարբերություն՝ մարդամեկը արձակուրդո՞ւմ է, թե՞ եկել է աշխատանքի

Ի՞նչ տարբերություն՝ մարդամեկը արձակուրդո՞ւմ է, թե՞ եկել է աշխատանքի
13.08.2024 | 17:49

Ասում էինք՝ սաղ աշխարհը խառնվել է իրար, պատերազմների վտանգ կա, Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանին էլի պահանջներ են ներկայացնում, իսկ Փաշինյանը արձակուրդում է, հեծանիվ է քշում, շրջագայում է։ Մեկ ամիսն ավարտվեց, եկել է գործի ու երկու օր միայն խոսում է մայթերի վրա կայանելուց։

Դա քաղաքապետի մակարդակի խոսակցություն է, թաղապետի մակարդակի խոսակցություն է․ դա ոստիկանության կարգավորելիքն է, բայց անգամ ոստիկանապետի մակարդակ չէ, դա ոստիկանության սերժանտի մակարդակի խոսակցություն է։ Մեզ մոտ էդ խոսակցությունը մի քանի օր շարունակ տանում է իրեն երկրի ղեկավար կոչող մարդը, այն էլ՝ մեկ ամիս արձակուրդում անցկացնելուց հետո։ Տպավորություն է, որ ինքը արձակուրդում էր, էս ընթացքում էդ մի խնդիրն է առաջացել, դա էլ կլուծի, ու պըրծ։

Ամբողջ աբսուրդը սրանով չի սահմանափակվում․ երեկ տեսանյութ է հրապարակել, հետո նստել-կարդացել է բոլոր քոմենթները, բոլոր կայքերում իր տեսանյութի քոմենթները ու դրել-նոր տեսանյութ է պատրաստել՝ նվիրված այդ մեկնաբանություններին։

Ամեն պետության ղեկավար էնքան զբաղված մարդ է, որ սոցցանց մտնելու, թերթ կարդալու ժամանակ չունի․ դրա համար էլ պահում են մամուլի ծառայություն, մեկի փոխարեն՝ մի քանի աշխատող, որ մոնիթորինգ են անում ու ներկայացնում իր տեղեկանալուն արժանի նյութերը, նորությունները, գրառումները։ Բայց սա էնքան պարապ է, որ ինքն է կարդում հա՛մ էդ բոլորը, հա՛մ գրառումները սոցցանցերում, համ էլ, դա քիչ է, կարդում է նաև գրառումների տակի քոմենթներն ու տեսանյութով պատասխանում։

Չկա սենց բան։

Ու հլը կարող է զարմանաք, թե ինչու ենք էս օրի՞ն։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 6359

Մեկնաբանություններ